top of page

«Կենգուրու» մրցույթը կանցկացվի մարտի 20-ին

Mar 9, 2022
1 min read

Մարտի 20-ին տեղի կունենա «Կենգուրու» մաթեմատիկայի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող մրցույթը 2008-ից ի վեր իր շուրջն է համախմբել 432 000 մասնակցի։

Մրցույթն անցկացվում է առցանց՝ հնարավորություն ընձեռելով հազարավոր երեխաների՝ նոր տեխնոլոգիական լուծումներով ստուգելու իրենց գիտելիքներն ու տրամաբանությունը և մասնակցելու ամենամեծ կրթական շարժմանը Հայաստանում։

Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցիները, ընդ որում՝ թե՛ հայերեն, և թե՛ ռուսերեն լեզուներով։

«Կենգուրու 2022»-ի գրանցումը բաց է մինչև մարտի 15-ը։

Մրցույթի մասնակցության կանոններին կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ։

 
 
 

Comments


bottom of page