Կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը
Jun 5, 2019
1 min read

Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը
Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում:
Անվտանգության նկառումներից ելնելով` պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի:
«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը». #Քաղաքապետարան:




Comments