Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ. Օրակարգը հայտնի է

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Օրակարգում ընդգրկված է 5 հարց. - «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, - Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք, - «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, - «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, - «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:




Comments