top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԿԳՄՍՆ ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը եւ վկայականի ձեւը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի N 187-Ն որոշման: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։ Ըստ ՀՀ կառավարության սահմանած կարգի՝ Հայաստանի Հանրապետության գրադարանները կարող են հավատարմագրվել եւ ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, որը տրվում է հինգ տարի ժամկետով, ինչի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական: Գրադարանը կարող է հավատարմագրման հայտ ներկայացնել եւ ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե` ունի իրավաբանական անձի կարգավիճակ, ունի տպագիր արտադրանքի եւ այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը), ունի պահպանության, հավաքածուների դասակարգման եւ գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք, ապահովված է մշտական ֆինանսավորմամբ, ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված մասնագետներ, գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից եւ այլ գործոններից, ինչպես նաեւ ապահովում է սպասարկման այլ միջոցներ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար, օգտվում է միջգրադարանային բաժնութային համակարգից: Հայտերն ընդունվում են 2021 թվականի մարտի 29-ից նոյեմբերի 25-ը` ժամը` 09:00-18:00-ն (աշխատանքային օրեր):

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page