top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Վրաստան՝ երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

Ինչպես տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը:

Վրաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև:

Եվս մեկ հուշագիր կստորագրվի Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության վերաբերյալ:

Աշխատանքային այցի ընթացքում կստորագրվի նաև «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև Հայաստանում և Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագիր:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page