top of page

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց բուհերում այս տարվա ընդունելության կարգը

Apr 1, 2021
1 min read

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց բուհերում ընդունելության կարգը. «Առաջարկվող կարգը հետևյալն է. ընդունելությունը կկատարվի երկու փուլով, առաջինով՝ դիմորդները կընտրեն բուհն ու կոնկրետ մասնագիտությունը, կլրացնեն հայտը, որը լինելու է էլեկտրոնային եղանակով: Կանցկացվի մրցույթ, կհայտարարվեն արդյունքները, կհայտարարվի նաև թափուր մնացած տեղերի քանակը: Երկրորդ փուլով, նրանք, ովքեր չեն ընդունվել, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն ունի հանձնած»,- ասաց նախարարը:

 
 
 

Comments


bottom of page