top of page

ԿԳՄՍ նախարարը լրագրողների հարցերին կպատասխանի պաշտոնավարման 100 օրվա ավարտից հետո

Dec 1, 2020
1 min read

ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանի տեղեկացմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն այս օրերին ստանում է հարցազրույցի բազմաթիվ հրավերներ։ «Շնորհակալ լինելով նմանօրինակ հետաքրքրության համար՝ միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախարարը պատրաստակամ է ԶԼՄ-ների հետ համագործակցության առումով և պաշտոնավարման 100 օրվա ավարտից հետո կպատասխանի լրագրողներին հուզող հարցերին»,- ասված է հայտարարությունում:

 
 
 

Comments


bottom of page