Կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը. ժամը 18:00 հանրահավաք` Ֆրանսիայի հրապարակում
May 21, 2022
1 min read

«Դիմադրություն» շարժումն այսօր` մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում: «Հրապարակում հավաքված արժանապատիվ հայը պետք է ցույց տա, որ ժողովրդի անունից վարչապետի աթոռը գրկած անձը բանակցելու և նոր զիջումների գնալու մանդատ չունի Առավել քան կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը»,- գրված է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։




Comments