top of page

Կարևոր է լծվել հետպատերազմյան իրավիճակում առաջացած խնդիրների լուծմանը. Լոռու մարզպետ

Nov 20, 2020
1 min read

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպել է պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից մարզում ձևավորված համակարգման կենտրոնի անդամների հետ:

Մարզի ղեկավարը շեշտել է՝ պատերազմի ընթացքում կատարված թիկունքային աշխատանքը գնահատելի է, բայց պակաս կարևոր չէ նաև նույն եռանդով ու ոգևորությամբ լծվել հետպատերազմյան իրավիճակում առաջացած խնդիրների լուծմանը: «Այս իրավիճակից դասեր պիտի քաղենք ու ամեն ինչ անենք մեր երկիրը հզորացնելու համար, որպեսզի հետագայում պատերազմները կանխենք, իսկ լինելու դեպքում՝ հաղթենք»,- ասել է մարզպետը:

 
 
 

Comments


bottom of page