Կարո Փայլանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին
Oct 17, 2020
1 min read
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով Մինսկի խմբի անդամներին: «Մինսկի խմբի անդամներին կոչ եմ անում ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու համար: Պետք է դադարեցվեն քաղաքացիական բնակչության շրջանների վրա հարձակումները: Մենք պետք է անենք ավելին՝ պատերազմը կանգնեցնելու համար»,- գրել է Կարո Փայլանը:





Comments