top of page

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Jun 27, 2022
1 min read

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

 
 
 

Comments


bottom of page