top of page

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի կարողացել կապ հաստատել սպա Գուրգեն Ալավերդյանի հետ. Նաղդալյան

Sep 2, 2020
1 min read

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի կարողացել կապ հաստատել սպա Գուրգեն Ալավերդյանի հետ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, արդյո՞ք դիտարկվում են ռազմագերիների՝ բոլորը բոլորի դիմաց փոխանակելու հնարավորությունը, լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց․

«Դեռևս հանդիպում չի անցակցվել, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ իրականացվում են: Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանի իրավասության ներքո հայտնված Ալավերդյանի նկատմամբ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ և բացահայտ խախտում էր:

Ադրբեջանի նման ապակառուցողական, սադրիչ գործողությունները և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները պարզապես խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը: Հայաստանում ռազմագերիներ չկան: Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են առաջադրվում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել են Ադրբեջանի իրավասության ներքո: Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանում որևէ հանցագործություն չեն իրականացրել, և նրանց հանդեպ շինծու քրեական գործերի հարուցումը պարզապես միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»:

 
 
 

Comments


bottom of page