top of page

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կկազմակերպվի եռօրյա դասընթաց

Mar 26, 2021
1 min read


Արտակարգ իրավիճակների նախարարության Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կազմակերպվելու է «Արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձևը» թեմայով դասընթաց: Այսօր ԱԻ նախարարության պատասխանատու պաշտոնյաները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են եռօրյա դասընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Ողջունելով համագործակցության ձևաչափը ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը վստահություն է հայտնել, որ տեսական և գործնական պարապմունքների արդյունքում մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները:

 
 
 

Comments


bottom of page