top of page

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Նարեկ Սարդարյանին

Aug 25, 2020
1 min read

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող Նարեկ Սարդարյանին:

«Օգոստոսի սկզբին ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանին եւ պրոցեդուրաներին համապատասխան հնարավորություն տվել փոխանակվել ընտանեկան բնույթի հաղորդագրություններով»,- ՀԺ-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարդարյանը որպես անհետ կորած որոնվում էր հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ և չէր վերադարձել: Պարզվել է, որ Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջեւանի տարածք: Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

 
 
 

Comments


bottom of page