top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կարմիր Խաչի աշխատակիցները տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին


Կարմիր Խաչի աշխատակիցներն այսօր տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մարալի քույրը Անի Նաջարյանը: Նա նշեց, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Մարալը լավ է: Անին հերքեց սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից, նա հորդորեց կեղծ տեղեկություններ չտարածել: Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page