top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կարճ պարզաբանեմ երեկվա դատական նիստը. Արամ Վարդևանյան


Դատախազները Սահմանադրական դատարանին պատկերացնում են, որպես նոր օրենք ստեղծող, ինչը Սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումներով շաատ մատչելի արձանագրված փաստ է, որ երբեք չի լինում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը։

«Հարգելի գործընկերներ, կարճ պարզաբանեմ երեկվա դատական նիստը․

1) Դատախազները եւս պնդում են, որ այլեւս ՉԿԱ 300․1-րդ հոդված։

2) Դատախազները Դատավոր Դանիբեկյանին ամեն ձեւ համոզում, ճնշում են, որ չնայած ՉԿԱ 300․1-րդ հոդվածը, բայց թող գոյություն չունեցող նորմը մի քիչ կասեցնի՝ դիմի Սահմանադրական դատարան եւ իրենց հնարավորության տա, արարքը վերաորակել վաղեմության ժամկետը անցած, այս գործի հետ առնչություն չունեցած՝ 309-րդ հոդվածով։ Այսինքն ընդունում են, որ այսօրվա օրենքով նման լիազորություն չունեն, բայց ասում են ոչինչ ԽԱԽՏԵՆՔ ԳՈՐԾՈՂ օրենքը, որ «գոնե իշխանությունը շատ չդժգոհի»։

3) Դատախազները Սահմանադրական դատարանին պատկերացնում են, որպես ՆՈՐ ՕՐԵՆՔ ստեղծող, ինչը Սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումներով շաատ մատչելի արձանագրված փաստ է, որ ԵՐԲԵՔ չի լինում։

4) Դատախազները հրաժարվեցին ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ձեւով ընդունել իրենց ԽԱՅՏԱՌԱԿ հակասահմանադրական վարքագիծը եւ պրիմիտիվ ձեւով մեղքը փորձեցին հերթական անգամ բարդել Աննա Դանիբեկյանի վրա։ Իսկապես շատ ցավում եմ։

5) Դատավոր Դանիբեկյանը ՄԵՐԺԵՑ դատախազների միջնորդության ներկայացման հնարավորությունը՝ հեռացավ խորհրդակցական սենյակ քրեական գործով վարույթի կարճման հարցը լուծելու։ Որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին՝ 17-45»,- գրել է Վարդեւանյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page