Կարեն Կարապետյանը հրավիրվել է մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին
May 7, 2020
1 min read

ՀՀ ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներնուսումնասիրող քննիչ հանձնաժողովնիր նիստիաշխատանքներին մասնակցելու համար հրավիրել է Հայաստանի Հանրապետությաննախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:
Արմենպրեսի հետ զրույցում հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ առաջարկն ուղարկել են, ենթադրում է, որ այն կընդունվի:
Նիստը նշանակված է երկուշաբթի օրը՝ մայիսի 11-ին ժամը 13:00-ին:
Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերին, պաշտոնավորել է մինչև 2018 թվականը:




Comments