top of page

Կարեն Անդրեասյանը երեք օրով կգործուղվի Իտալիա

Nov 27, 2021
1 min read


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 12-ից 14-ը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն: Նախարարը Վենետիկում կմասնակցի «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովին: Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անդրեասյանը արդյունքների մաuին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 
 
 

Comments


bottom of page