Կատարը պատրաստ է խթանել Լիբանանի անկայուն տնտեսությունը նոր կառավարության ձևավորման դեպքում
Feb 10, 2021
1 min read

Կատարը պատրաստ է խթանել Լիբանանի անկայուն տնտեսությունը նոր կառավարության ձեւավորման դեպքում: Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամեդ բին Աբդուլրահման Ալ-Թանին Բեյրութ այցի ժամանակ, հաղորդում է AFP-ը:
«Մեր քաղաքականությանը համապատասխան մենք ֆինանսական օգնություն ենք տրամադրում միայն տնտեսական նախագծերի միջոցով: Սակայն դա պահանջում է անկախ կառավարության առկայություն»,-ասել է նա:
Լիբանանը վերջին տասնամյակների ամենածանր տնտեսական ճգնաժամն է վերապրում եւ միջազգային աջակցության կարիք ունի, սակայն դոնորները ֆինանսական օգնություն կտրամադրեն անկախ կառավարությանը:




Comments