top of page

Կատարը հաստատել է Իրանի և ԱՄՆ-ի միջև որպես միջնորդ հանդես գալու իր պատրաստակամությունը

Jan 26, 2021
1 min read

Կատարը հաստատել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ որպես միջնորդ հանդես գալու իր պատրաստակամությունը՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից մի քանի օր անց:

«Կատարը պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, քանի դեռ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը ստանձնում է իր պաշտոնը Թրամփի կառավարման անհանգիստ տարիներից հետո»,- իսպանական EFE լրատվական գործակալությանն ասել է Կատարի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լոլվա Ալ-Խաթերը:

Նա հայտարարել է, որ Իրանը եւ Պարսից ծոցի արաբական պետությունները աշխարհագրական իրողություն են տարածաշրջանում, ուստի նրանց անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն սկսել:

Անցյալ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ողջունել էր Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի եւ Թեհրանի միջեւ համակողմանի երկխոսության մասին Կատարի իր գործընկեր Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի կոչը:

 
 
 

Comments


bottom of page