top of page

Կատարելագործվելու է միգրանտների նույնականացման համակարգը. Միշուստին

Jan 28, 2021
1 min read

ՌԴ կառավարությունը կկատարելագործի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացի միգրանտների նույնականացման համակարգը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ տարի մեր երկրի տարածքում եղել են այդ պետությունների (ԵՏՄ անդամ պետությունների) շուրջ 2,5 մլն քաղաքացիներ: Կատարելագործվելու է միգրանտների նույնականացման համակարգը, որոնց մուտքի համար վիզայի ձեւակերպում չի պահանջվի»,- ասել է Միշուստինը:

 
 
 

Comments


bottom of page