top of page

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Nov 6, 2020
1 min read

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Բարսելոնի մշակութային Հայաստան ասոցիացիան, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Aqui Bergueda թերթի հրապարակումը։ «Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»։

Նշվում է, որ ընդունված բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության․ «Խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարել, մասնավորապես խաղաղ բնակչության դեմ օգտագործելով կասետային ռումբեր, ռմբակոծել ու հրթիռակոծել է քաղաքներ, հուշարջձաններ եկեղեցիներ, ինչպես նաեև գնդակահարել գերիների»,-ասվում է հրապարակման մեջ:

 
 
 

Comments


bottom of page