top of page

Կասեցվել է Սևանի ափին «Ոսկե լողափ» հանգստի գոտու գործունեությունը. Տեսչական մարմին

Mar 28, 2022
1 min read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերստուգում են իրականացրել և պարզել, որ «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ն չի կատարել խախտումները վերացնելու մասին նախկինում տրված հանձնարարականը։ Տեսչական մարմնից հայտնում են, որ Սևանա լճի ափամերձ տարածքում «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ի կողմից սպասարկվող «Ոսկե լողափ» հանգստի կազմակերպման և սպասարկման գոտու գործունեությունը կասեցվել է՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ձեռք բերելը: Նաև նշանակվել է վարչական տուգանք։

 
 
 

Comments


bottom of page