top of page

Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ

Nov 9, 2021
1 min read


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին): ՍԱՏՄ-ից հայտնում են, որ առկա արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաև Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրամասի առանձին գործառույթը՝ «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

 
 
 

Comments


bottom of page