top of page

Կասեցումներ և ստուգայցեր. ԱԱՏՄ-ն շարունակում է խստացված ռեժիմով աշխատանքները

Aug 27, 2020
1 min read

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան»  («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»),  «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը:

Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ չէր իրականացվել, գրանցամատյանների ձևաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն։

24 ժամով կասեցվել է նաև Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում գործող մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեություն:

Զուգընթաց, մայրաքաղաքում շարունակվել են մշտադիտարկումները: Արձանագրված խախտումները կներակայացվեն պարետատուն։

 
 
 

Comments


bottom of page