top of page

Կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում շուրջ 77 մանկապարտեզներում

Nov 8, 2021
1 min read

Հայաստանում 2022 թվականին հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը;

«Այս պահին կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում շուրջ 77 մանկապարտեզներում։ Միայն եկող տարվա համար մենք ունենք 56 դպրոցներում աշխատանքներ՝ թե կառուցման, թե հիմնանորոգման, թե վերանորոգման: Սա դեռեւս չի ներառում սեյսմիկ անվտանգության ծրագրով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեով իրականացվող ծրագրերը՝ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ»,-ասաց Անդրեասյանը։

Փոխնախարարը շեշտեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են նաեւ ԵՄ-ի հետ աջակցության ծրագրերի շրջանակներում:

 
 
 

Comments


bottom of page