top of page

Կառավարությունում քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումներին ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր

Jun 10, 2020
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում տնտեսվարողներին ցուցաբերվող օժանդակության գործիքների ընդլայնման հնարավորությանը: Այն քննարկվել է ընկերությունների կանոնադրական կապիտալում դրամային  լրացուցիչ ներդրումների իրականացման համատեքստում: Ներկայացվել են միջոցառման ընդլայնման մեխանիզմներն ու դրանց հնարավոր արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին ոլորտների աշխուժացմանն ու զարգացմանը միտված հնարավորությունները, որոնց շուրջ հնչել են մի շարք առաջարկություններ ու գաղափարներ:

Կարևորելով կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունավետությունը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել քննարկումները, գալ միասնական տեսակետի և կառավարությանը ներկայացնել առարկայական նախաձեռնություններ:

 
 
 

Comments


bottom of page