top of page

Կառավարությունում հյուրընկալել են «Մեսրոպյան հայկական դպրոցի» աշակերտներին

Jun 27, 2019
1 min read

Հունիսի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող «Մեսրոպյան հայկական դպրոցի» աշակերտներին: Փոխվարչապետը ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային և մյուս ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: ԱՄՆ Քալիֆոռնիա նահանգից ժամանած հայ աշակերտները փոխվարչապետի հետ կիսվել են Հայաստան այցելության վերաբերյալ իրենց տպավորություններով:

 
 
 

Comments


bottom of page