top of page

Կառավարությունը փոփոխություն կատարեց պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքում

Nov 11, 2021
1 min read


Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 11-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով մասնագիտական պաշտոնների 8-րդ ենթախմբի, կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների, հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնագետների համար կապահովվի Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերին համահունչ՝ նվազագույն ամսական աշխատավարձին առվազն հավասար հիմնական աշխատավարձ՝ մինչև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը: Օերնքի փոփոխության մեջ ասվում է. «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից»:

 
 
 

Comments


bottom of page