top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի, հրատապ կարգով դատարանների մասին օրինագիծ է անցկացնում


«Այստեղ խնդիրը Ջհանգիրյանը չէ, այլ այն, որ Կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի Ադրբեջանից, հրատապ կարգով կալանքով զբաղվող դատարանների մասին օրինագիծ է անցկացնում, արագ-արագ ԲԴԽ-ի նոր անդամի թեկնածություն է առաջարկում: Ես ուզում եմ՝ մեր բոլոր քաղաքացիները հասկանան, որ այս պահին Նիկոլի մտքին միայն համոզելն է, որ Շուշին հայկական քաղաք չէր, որ երկրի համար մեկ պրոբլեմը մերք ենք՝ ընդդիմադիրները: Որ այն հիմար օրինագծերը, ապաշնորհ կառավարումը, այն փաստը, որ մեծ հավանականություն կա, որ փետրվար-մարտ ամիսներին ոչ թոշակ է կարողանալու տալ, ոչ էլ աշխատավարձ: Այդ բոլորը կարեւոր չի, կարեւորն այն է, որ Հայկը հանկարծ կալանքից չխուսափի»,- այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:

Մամիջանյանը հայտարարեց, որ միակ քաղաքական ուժը, որ շահարկում է գերիների հարցը՝ «Իմ քայլն» է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին, նա ասաց. «Ինչպես եք պատկերացնում արտահերթ ընտրությունները, ասենք Շուռնուխի այն 11 տունը, որ հանձնվել է, Բաքվո՞ւմ են քվեարկելու այդ մարդիկ: Կամ այն պատգամավորները, որ ճողոպրելով մտնում են Ազգային ժողով, իրենք ո՞նց են քարոզարշավ անելու: Կամ ո՞նց եք պատկերացնում քաղաքական բանավեճը. Ես պետք է գամ, նստեմ իրենց որեւէ պատգամավորության թեկնածուի առջեւ, բաժակով ջուրը շփեմ վրան, ասեմ դավաճանի աջակից ես ու գնա՞մ: Դու չես կարող դավաճանի հետ նստել, ով փորձում է օգտագործել բոլոր լծակները՝ պետական, քրեական, բիզնես, որպեսզի ճնշի ընդդիմադիրներին, էս մարդու հետ մենք ի՞նչ արտահերթ ընտրության ենք գնում»:

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրությունները կեղծ օրակարգ է, եւ այս պահին միակ իրական քաղաքական օրակարգը վերջինիս հրաժարականի պահանջը եւ ժամանակավոր Կառավարության ստեղծումն է:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page