top of page

Կառավարությունը Տեղ գյուղում բնակիչներին գյուղտեխնիկա հատկացրեց

Aug 8, 2021
1 min read

Գյուղական բնակավայրերի մեխանիզացված տնտեսության զարգացման շրջանակներում Սյունիքի մարզում սկսվել է կառավարության կողմից գյուղտեխնիկայի բաշխման գործընթացը։ Այն նաև Տեղ համայնքի Տեղ բնակավայր հասավ։


25 միավոր տեխնիկան՝ 21 մոտոբլոկ և 4 խոտհնձիչ, տրամադրվեց տարբեր թաղամասերի բնակիչներին։


Ընտրությունը բարդ ու դժվարին գործընթացով իրականացվեց։ Մինչ բաշխումը կառավարության անդամները շրջեցին փողոց առ փողոց, կազմակերպեցին հանրային քննարկումներ։ Սակայն վերջնական որոշումը կայացրեց բնակչությունը։


Նախատեսվում է տեխնիկայի տրամադրումը մոտ ժամանակներում ավարտին հասցնել Տեղի բոլոր բնակավայրերում։

 
 
 

Comments


bottom of page