top of page

Կառավարությունը պարտազիր զինծառայությունից ազատեց 5 երիտասարդ գիտնականների

Jun 9, 2022
2 min read


Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիտում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել 5 քաղաքացու՝ Տիգրան Արշակի Գրիգորյանին, Դավիթ Արմենի Մարտիրյանին, Արման Ալեքսանդրի Ավետյանին, Խաչիկ Սուրենի Խաչատրյանին, Գրիշա Գագիկի Գասպարյանին: Այս որոշումները պայմանավորված են նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: Տիգրան Գրիգորյանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կանոնավոր արտահայտություններ՝ բազմաժապավեն վերջավոր ավտոմատների լեզուների համար» թեմայով եւ ստացել ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այժմ աշխատում է ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիանների և մեքենայական ուսուցման լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող, և կատարում է գիտական և գիտահետազոտական աշխատանքներ: 26-ամյա Դավիթ Մարտիրյանը այս տարվա հունվարի 25-ին պաշտպանել է «J/Ѱ– ՖՈՏՈԾՆՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ CLAS12 ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ» թեմայով ատենախոսությունը եւ ստացել ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածուի կոչում։ Նա աշխատում է Ա․ Ի․ Ալիխանյաի անվան ազգային գիտական լաբորատորիայում որպես գիտաշխատող։ Ունի հրապարակված 6 գիտական հոդված: 26-ամյա Արման Ալեքսանդրի Ավետյանը 2021 թ. դեկտեմբերին Հայ-Ռուսական Համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Խելացի քաղաք» հայեցակարգը և XXI դարի քաղաքային տնտեսության կառավարման ռազմավարության հիմնախնդիրները» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Նա դասախոսում է Հայ-Ռուսական Համալսարանի Կառավարման, բիզնեսի և տուրիզմի ամբիոնում: 2019 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ ՊՆ Պաշտպանակաան Ազգային Հետազոտական Համալսարանում որպես գիտնական-վերլուծաբան: Խաչիկ Սուրենի Խաչատրյանը 2022 թվականի հունվարին պաշտպանել է ատենախոսություն «Կոնային քվանտային կետերի էլեկտրոնային և օպտիկական հատկությունների ուսումնասիրումը» թեմայով եւ ստացել ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2020-ից նա աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում որպես դասախոսի ասիստենտ, իսկ 2021 թվականի սեպտեմբերից արդեն մշտական հիմունքներով դասախոս: Գրիշա Գագիկի Գասպարյանը որպես ասպիրանտ Էռազմուս+ փոխանակման ծրագրով 2020թ․-ի փետրվար-մայիս ամիսներին հետազոտական աշխատանք է իրականացրել Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանում: Ներկայումս հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի դասախոս և Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի ասիստենտ, ակտիվորեն մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների և գիտական սեմինարների, տպագրում գիտական հոդվածներ, ղեկավարում կուրսային աշխատանքներ և մասնագիտական պրակտիկաներ։ Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Գ․ Գասպարյանը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։

 
 
 

Comments


bottom of page