top of page

Կառավարությունը լուծարեց «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն. գույքը կհանձնվի Արարատի մարզպետարանին

Jun 17, 2022
1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում որոշեց լուծարել «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2001 թվականին Արարատի մարզպետի որոշմամբ: Ըստ կանոնադրության Ընկերությունը ներկայացնում է Արարատի մարզի շահերը, նպաստում նրա առջև ծառացած սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների լուծմանը, լուսաբանում մարզի առկա բարոյահոգեբանական, սոցիալական և քաղաքական իրավիճակը: Ըստ Արարատի մարզպետարանի ներկայացրած տեղեկատվության՝ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն զբաղվում էր «Արարատ» մարզային թերթի տպագրությամբ։ Համայնքների խոշորացումից հետո՝ Ընկերությունն այլևս չի կարողանում շարունակել իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով։ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն ունի շուրջ 1384,6 հազ. դրամ կրեդիտորական պարտք, որից՝ «Սամարկ» ՍՊԸ՝ 252.0 հազ. դրամ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ՝ 29,8 հազ. դրամ, աշխատավարձ՝ 1102,8 հազ. դրամ: Գույքն իրենից ներկայացնում է մի քանի անվանում գրասենյակային գույք։ Աշխատողների թվաքանակը կազմում է 5 մարդ։ Հաշվի առնելով, որ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պետական սեփականություն է՝ Ընկերության լուծարումից հետո մնացած գույքը պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետությանը։ Ելնելով այն հանգամանքից, որ Ընկերության գույքն իրենից ներկայացնում է մի քանի անվանում գրասենյակային գույք՝ սույն նախագծով նախատեսվում է գույքը հանձնել Արարատի մարզպետարանի։

 
 
 

Comments


bottom of page