Կառավարության սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է Արագյուղի մշակույթի կենտրոնը
Sep 8, 2020
1 min read

Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ վերակառուցումից հետո այս բնակավայրում վերջապես կսկսի գործել ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, պատմամշակութային արժեք ներկայացնող, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված ժամանակակից և գեղեցիկ մշակույթի կենտրոն՝ հագեցած մշակութային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր հնարավորություններով:





Comments