top of page

Կառավարության նիստի օրակարգում 69 հարց է, որից 63-ը չի զեկուցվում. ՈՒՂԻՂ

Dec 23, 2021
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 69 հարց, որից 63-ը չի զեկուցվում, եւս 2 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,

- Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին,

- Բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին,

- «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին հավանություն տալու և այդ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի և դրան հավասարեցված վճարների հաշվարկման առանձնահատկությունների մասին,

- «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին եւ այլ հարցեր:

 
 
 

Comments


bottom of page