top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կառավարության նիստի օրակարգում 18 հարց է, որից 15-ը չի զեկուցվում


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 20-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 18 հարց, որից 15-ը չի զեկուցվում: Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. - Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին, - Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին, - «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին, - Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին եւ այլ հարցեր:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page