Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները. «Նայում ենք կորոնավիրուսի տվյալները, բավականին իջել են, որը թույլ է տալիս նաև ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, որն առավելություններ ունի տեղաշարժվելու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք նշեցին, որ հանդիպել են ԱԳ նախարարի հետ, սակայն նրա պատասխանը «պատասխան չէր»:
«Գոնե մեզ ասեն, թե ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ գործողություններ են իրականացնում մեր հարցը լուծելու համար: Գուցե մենք իրենց ուղղորդենք՝ ինչ պետք է անեն... տնից-տեղից կտրվել ենք: Գան, բացատրեն, իմանանք՝ մի շաբաթ ա՞, 10 օր ա՞, նստենք սպասենք, բայց ոչինչ չեն ասում, ինչքա՞ն սպասենք»,- բողոքում էին ցուցարարները:
«Նստած կմնանք այնքան, մինչև վարչապետը դուրս գա և հետաքրքրվի մեր խնդրով»,- ասում են նրանք:




Comments