Կաջակցենք, որ ապահովվի Նյու Յորքում սկիզբ առած կառուցողական խոսակցությունների շարունակականությունը

Օրերս տեղի ունեցան շատ կառուցողական հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում. Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Դրանք մեր գնահատմամբ կառուցողական խոսակցություններ են, եւ մենք էլ կտեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել, որպեսզի ապահովվի Նյու Յորքում սկիզբ առած այդ կառուցողական խոսակցությունների շարունակականությունը: Մինսկի խմբի համար հակամարտության տեւական լուծումը, համապարփակ լուծումն է, որը տարածաշրջանի համար խաղաղություն կապահովի»,-ասաց նա:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր նորմալացմանը, դեսպանն ասաց. «Կողմերը պետք է դրա պատրաստակամությունն ունենան, եւ այդ պարագայում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել, նպաստել հաշտեցման, երկխոսության ջանքերին: Բայց կարեւոր է, որ կողմերի մոտ այդ ցանկությունը, պատրաստակամությունը լինի: Այդ առումով իրավիճակը դեռ հստակ չէ: Նաեւ մարդիկ պետք է վստահություն զգան հաշտեցման ջանքերի ուղղությամբ եւ մեր դիվանագիտական ջանքերը մենք պատրաստ ենք ուղղել դրան:
Իսպանական Պալմա կղզում (Կանարյան կղզիներ) ժայթքած հրաբխի լավայի հոսքը գոյացրել է 50 մետրանոց բուրգ օվկիանոսում։ Այս մասին տեղեկացնում է Օվկիանոսագիտության իսպանական ինստիտուտը (IEO) Թվիթերի էջում։
Սեպտեմբերի 29-ի գիշերը լավան հասել է Պալմայի ծովափ։ Ավելի վաղ իշխանությունները կարգադրել էին որոշ մարզերի բնակիչներին դուրս չգալ տներից, ինչպես նաեւ արգելել էին նավերին դուրս գալ օվկիանոս մոտ 4 կմ հեռավորությամբ՝ անվտանգության նկատառումներով։
IEO տվյալներով՝ լավայի ավելի քան 1 հազար ջերմաստիճանի հետ +20°C աղի ջրի շփման ժամանակ տեղի է ունենում ռեակցիա, որի ընթացքում առաջանում են «ջրային գոլորշու սյուներ՝ աղաթթվի պարունակությամբ։ Դա տեղի է ունենում ծովի ջրում քլորիդի զգալի առկայության պատճառով»։ Այդ «սյուները» պարունակում են նաեւ հրաբխային ապակու միկրոմասնիկներ»։
Հրաբխագետներն ընդգծել են, որ թթու գազեր եւ հեղուկներ շնչելը կամ դրանց հետ շփվելը կարող է հանգեցնել մաշկի, աչքերի եւ շնչուղիների գրգռման, ինչպես նաեւ առաջ բերել շնչառության դժվարություն, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր շնչառական հիվանդություններ են ունեցել։




Comments