top of page

Կապիտոլիումում անկարգությունների գործով ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից է ձերբակալվել

Mar 5, 2021
1 min read

ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին օգնականը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ձերբակալվել է Կապիտոլիումում անկարգությունների գործով, հաղորդում է NBC News-ը` վկայակոչելով ՀԴԲ մամուլի ծառայությունը եւ համապատասխան փաստաթղթերը:

Ֆեդերիկո Քլjայնը հինգշաբթի ձերբակալվել է Վիրջինիա նահանգում, սակայն գործակալությունը չի քննարկել ոչ առաջադրված մեղադրանքները, ոչ գործը, եւ դատարանի փաստաթղթերը, ըստ ամենայնի, չեն հայտնվել համացանցում:

Կառավարության գրառումների համաձայն` Քլյայնն աշխատել է Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի վրա 2016-ին, իսկ Պետդեպարտամենտ էր ընդունվել 2017-ի հունվարին:

Կառավարական դոսյեները ցույց են տալիս, որ առնվազն 2020 թվականին Քլյայնը Պետական ​​դեպարտամենտում որպես հատուկ օգնական էր աշխատում Արեւմտյան կիսագնդի գործերով բյուրոյում:

ՀԴԲ խոսնակը լրացուցիչ հարցումներ է ուղարկել Կոլումբիայի շրջանի դատախազություն:

 
 
 

Comments


bottom of page