top of page

Կապիտոլիումի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Apr 3, 2021
1 min read

Առնվազն մեկ մարդու ուղղությամբ կրակել են ԱՄՆ Կապիտոլիումի մոտ, հաղորդում է MSNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Առնվազն մեկ մարդու ուղղությամբ են կրակել ԱՄՆ Կապիտոլիումի մոտ»,-ասված է հեռուստաալիքի թվիթերյան հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Կապիտոլիումի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ անհայտ անձը մեքենայով մխրճվել է երկու սպաների ուղղությամբ հսկիչ-անցագրային կետում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ. նրանք վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց: Կասկածյալը բերման է ենթարկվել:

 
 
 

Comments


bottom of page