top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կապիտոլիումի մոտ անկարգությունների արդյունքում հասցված վնասը 1.5 միլիոն դոլար է գնահատվել


Հունվարի 6-ին Կապիտոլիումի մոտ անկարգությունների արդյունքում վնասը գրեթե 1.5 միլիոն դոլար է գնահատվել: Այս մասին գրում է The Hill-ը` վկայակոչելով դաշնային դատախազների հետ անկարգությունների մասնակիցներից մեկի մեղավորության մասին համաձայնագիրը:

«Ձեր հաճախորդը խոստովանում է, որ 2021 թվականի հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունները 2021 թվականի մայիսի 17-ի դրությամբ Միացյալ Նահանգների Կապիտոլիումին մոտ 1.495.326.55 դոլարի վնաս են հասցրել»,- ասվում է Փոլ Հոջքինսի խնդրանքային նամակում, որը գրվել է ԱՄՆ դատախազի օգնական Մոնա Սեդքիի կողմից:

Հոջքինսն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրական կողմի` պաշտոնական դատավարությանը խոչընդոտելու մեկ կետով եւ հայտարարություն է ստորագրել է վնասի հատուցման մասին: Վնասի արժեքն ընդունելուն զուգահեռ Հոջքինսը համաձայնել է 2000 դոլար փոխհատուցում վճարել վնասի դիմաց:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page