top of page

Կապիտոլիումը պայթեցնել սպառնացողը մեղադրվում է զանգվածային զենքի կիրառման սպառնալիքի մեջ

Aug 21, 2021
1 min read

Հյուսիսային Կարոլինայից ամերիկացին, ով ձերբակալվել էր ԱՄՆ-ի Կապիտոլիումի մոտ ռումբի պայթյունի սպառնալիքի համար, մեղադրվում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման սպառնալիքի մեջ, հաղորդում է NBC News-ը:

Դատախազը, վկայակոչելով մեղադրյալի հարազատներից մեկին, ասել է, որ 49-ամյա Ֆլոյդ Ռեյ Ռոզբերին վերջերս դեմ էր արտահայտվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությանը, բողոքել էր միգրանտներից եւ քննադատել երկրում առողջապահական համակարգը, ինչպես նաեւ նախատեսել էր բռնի գործողություններ կատարել:

Ավելի վաղ ամերիկացին իր ավտոմեքենան կայանել էր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հարակից մայթին եւ իրեն մոտեցած սպային հայտնել, որ ավտոմեքենայում ռումբ կա: Արդյունքում, բանակցություններից հետո Ֆլոյդը հանձնվել էր ոստիկանությանը:

 
 
 

Comments


bottom of page