top of page

Կապիտան Սանամյանը ողջ և առողջ է. «Զինուժ մեդիան» զրուցել է հերոսի հետ

Oct 14, 2020
1 min read

Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե, իբր, զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, Ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակը: Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։ «Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, որը ողջ և առողջ է և, ինչպես միշտ, փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»։


 
 
 

Comments


bottom of page