Կապի վարժանքներ 2-րդ զորամիավորումում
Nov 11, 2019
1 min read

Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու և անձնակազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 8-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կապի վարժանքներ: Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:




Comments