Կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ
Dec 21, 2020
1 min read

Մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման N զորամասի կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ։
Բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:




Comments