top of page

Կապի մեջ ենք նաև մեր բոլոր տղաների ընտանիքների հետ. Թաթոյան

May 31, 2021
1 min read

Այսօր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք 2021թ. մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Կապի մեջ ենք նաեւ մեր բոլոր տղաների ընտանիքների հետ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի քննարկել ենք նաեւ մեր այն հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը, որոնք գերեվարվել են մայիսի 27-ից առաջ»,- գրել է Թաթոյանը:

 
 
 

Comments


bottom of page