top of page

Կապավորները մասնակցել են ուսումնական վարժանքների

Mar 3, 2021
1 min read

Մարտի 2-ին ուսումնական վարժանքներ են անցկացվել 4-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում։ Վարժանքների շրջանակում անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ, բացազատվել են կապի շարժական հանգույցներ, ապահովվել է կապի համակարգերի անխափան սնուցումը, ստուգվել է կապի համակարգի կառավարման կետերի աշխատանքի արդյունավետությունը: Իրականացվել են նաև անխափան կապի ապահովման այլ գործողություններ: Անցկացված վարժանքները նպաստել են դաշտային կապի հանգույցի ծավալման գործնական հմտությունների զարգացմանը։

 
 
 

Comments


bottom of page