top of page

Կապանում կկառուցվի Թումո շարժական կենտրոն

Dec 23, 2021
1 min read


Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 23-ի իրն նիստում ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Կապանում գտնվող անշարժ գույքից չափագրման արդյունքում ստացված 0.01095 հողամասը հետ վերցնել Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով: Գործադիրի որոշմամբ առաջարկվում է սուբվենցիոն ծրագրերի ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 1,359,943,3 հազար դրամ:

 
 
 

Comments


bottom of page