Կապանի տարածաշրջանում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքում՝ մերկասառույց
Dec 15, 2021
1 min read

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Կապանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:




Comments