top of page

Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը. Հակոբ Կարապետյան

Jun 6, 2020
1 min read

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին նաև ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը և դիմել համապատասխան գործողությունների:


Շնորհակալություն տիկին Եղիազարյանին ահազանգի համար: Շնորհակալություն նաև ավագանու «Լույս» խմբակցության Դավիթ Խաժակյանին՝ իր լայվում խնդրին թեև փոքր-ինչ աղավաղված, բայց անդրադառնալու համար: Ի դեպ, ինքնակամ կրպակի տեղադրման փորձ վերջին երկու տարում եղել է մեկ էլ անցած տարի՝ մետրո Երիտասարդականի մոտ: Այդ կրպակը, այս մեկի նման, մի քանի օրվա կյանք ունեցավ: Եթե գիտեք այլ դեպքեր, խնդրեմ, ներկայացրեք»:

 
 
 

Comments


bottom of page